Մասնագետը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հիմնական թերության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մասնագետը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հիմնական թերության մասին




Այսօր մշակվող կորոնավիրուսի պատվաստանյութերը մի նշանակալի թերություն ունեն. իմունիտետ ձեռք բերելու համար անհրաժեշտ է երկու ներարկում անել: Նման կարծիք «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտնել է Ջորջ Մեյսոնի համալսարանի Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա Բարանովան:

«Մեծ ռիսկ կա, որ մարդիկ կստանան առաջին պատվաստանյութը, սակայն երկրորդ ներարկման գալ կամ կմոռանան, կամ կկարդան պատվաստումների ինչ-որ հակառակորդների եւ չեն գա»,- ասել է կենսաբանը:

Նրա խոսքով` եթե մարդիկ միայն առաջին ներարկումն անեն, իսկ երկրորդը` ոչ, զանգվածային պատվաստումների բոլոր արշավների արդյունավետությունը կզրոյացվի, եւ կորոնավիրուսի հետ կապված խնդիրը չի լուծվի:

Մասնագետը հիշեցրել է, որ չինացի գիտնականները պատվաստանյութ են մշակում, որը կներարկվի միայն մեկ անգամ, սակայն դրա արդյունավետությունը դեռ հաստատված չէ: