8 արտահայտություն, որ ցանկանում է լսել ցանկացած տղամարդ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

8 արտահայտություն, որ ցանկանում է լսել ցանկացած տղամարդ




Ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ խոստովանել, որ նրանք նույնպես «սիրում են ականջներով»: Բայց դա փաստ է: Cluber-ը ներկայացնում է 8 արտահայտություններ, որոնք ցանկացած տղամարդ ցանկանում է լսել իր կնոջոց:

1. Դու այսօր այնքան գեղեցիկ ես:

Տղամարդիկ հաճախ են իրենց կանանց հաճոյախոսություններ անում: Բայց հոգու խորքում նրանք ցանկանում են լսել նույն բանը:

2. Ես հպարտանում եմ քեզնով:

Տղամարդու ինքնավստահությունը հաճախ կախված է կնոջ վերաբերմունքից: Տղամարդու համար կարևոր է իմանալ, որ իր սիրելի կինը հավատում է նրան:

3. Դու լավ աշխատեցիր ինքդ քեզ վրա:

Եթե կինն ասում է իր տղամարդուն, որ վերջինիս կատարած աշխատանքը արդյունք է տվել, տղամարդն ավելի վճռական է դառնում:

4. Ես ուզում եմ քեզ:

Կանայք հաճախ մտածում են, որ հենց տղամարդը պետք է դոմինանտ լինի ֆիզիկական հարաբերություններում, բայց տղամարդիկ բոլորովին դեմ չեն հակառակին:

5. Ինձ դուր է գալիս, երբ դու իմ կողքին ես:

Երբ տղամարդն իմանում է, որ երջանկացնում է իր կնոջը, ջանք չի խնայում նրան մշտապես այդպիսին տեսնելու համար:

6. Ես քեզ վստահում եմ:

Վստահությունը ձեր հարաբերությունները կբարձրացնեն այլ մակարդակի:

7. Շնորհակալ եմ:

Լինի դա խանութ գնալու համար, թե ավելի մեծ իրադարձության, շնորհակալություն հայտնեք ձեր տղամարդկանց:

8. Ես գնահատում եմ քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս:

Գնահատված լինելը երբեմն նույնիսկ ավելի կարևոր է, քան շնորհակալությունը: