Գործարար Արտակ Թովմասյանը Հայաստանում նոր քաղաքական ուժ է ստեղծել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գործարար Արտակ Թովմասյանը Հայաստանում նոր քաղաքական ուժ է ստեղծել



Երևանի «Դվին» հյուրանոցի սեփականատեր, գործարար Արտակ Թովմասյանը հայտնում է Հայաստանում նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:

Իր տեսաուղերձում Արտակ Թովմասյանն ասում է, որ ազգն ականատես է լինում տնտեսական ու բարոյահոգեբանական խորը ճգնաժամի: Նշում է՝ մինչև ե՞րբ պետք է անպատիժ մնան նախկին ու ներկա պաշտոնյաները: «Այսօր մեր ազգի առջև կա մեկ հրամայական և այդ հրամայականն ունի մեկ անուն` զարգացում: Զարգացում ռազմական ոլորտում, զարգացում կրթության, գիտության և սպորտի ոլորտներում, զարգացում առողջապահության, նորարարության ոլորտներում և ամենուր: Պետք է ստեղծենք այնպիսի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր մարդ կզբաղվի նախընտրած գործով և իր մասնագիտությամբ` իր լուման ներդնելով մեր երկրի զարգացման մեջ»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է իր թիմին, ապա Թովմասյանն ասում է, որ իր թիմում լինելու են անհատներ, որոնք հաջողության են հասել առանձին ոլորտներում, և պետք է այլևս թույլ չտան օտար ուժերին պառակտել ազգին: Խոսում է նաև այն մասին, որ փայլուն դիվանագիտական թիմ են ստեղծելու: «Մենք ստեղծելու ենք ժողովրդի իրական իշխանություն»,-ասել է Թովմասյանը: Նա նշում է, որ դրանք իրենց թիմի որոշ ծրագրերն են, իսկ ամբողջական ծրագիրը կմշակվի առաջիկայում ՝ ՀՀ քաղաքացիների հետ՝ մարզեր ու համայնքներ այցելելու ժամանակ:

Video Player