Ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը. Արարատ Միրզոյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը. Արարատ Միրզոյան




Այսօր մենք ոգեկոչում ենք Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը։

Վերջին շրջանում էական աշխատանքներ են տարվել` վերացնելու երկրաշարժի հետևանքները։ Շիրակամուտը, Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, չնայած այն մեծագույն ցավին, որ վերապրել են, իրենց մեջ ուժ են գտել շարունակելու կյանքը և շտկելու մեջքը։ Այսօր ավելի քան երբևէ արդիական է միևնույն խորհուրդը՝ ուժերի գերլարումով շարունակել ապրել և շտկել մեր մեջքը։ Երկրաշարժից տուժած շրջաններում, Հայաստանի ու Արցախի տարբեր անկյուններում պիտի կրկին լսվեն նորածին մանուկների ճիչեր, և այդ մանուկները պիտի մեծանան ու ապրեն կայուն, անվտանգ և բարեկեցիկ հայրենիքում»,- գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքի իր էջում։