«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե Թովմասյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Արտագաղթել մտքովս չի անցել, որքան էլ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները». Լուսինե Թովմասյան



«Միսս Հայաստան 2003», «Վիցե միսս Եվրոպա 2006» Լուսինե Թովմասյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ Ալեքի հետ և անդրադարձել արտագաղթի մասին խոսակցություններին:

«Բոլորը խոսում են արտագաղթելու մասին: Շատ շատերն են մտածում այդ մասին: Իրականում մեր ընտանիքում նման խոսակցություն նույնիսկ չի եղել: Նման բան մտքովս չի անցել, որքան էլ, որ շատ լավ գիտակցում ենք հետպատերազմյան դժվարությունները»,- գրել է նա ու հետևորդներից հետաքրքրվել՝ արդյոք շատ ունեն նման ծանոթներ, ովքեր ցանկություն ունեն գնալու կամ հենց իրենք մտածում են այդ մասին:

Նշենք, որ Լուսինեն և նրա ընտանիքն ունեն ԱՄՆ քաղաքացիություն: Նա որդին՝ Ակեքը, ևս ԱՄՆ քաղաքացի է, քանի որ այնտեղ է ծնվել: