«Խաղաղություն հայերի համար»․ հայկական խորհրդանիշերով Nike-ի մարզակոշիկները կվաճառվեն NFL աճուրդում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Խաղաղություն հայերի համար»․ հայկական խորհրդանիշերով Nike-ի մարզակոշիկները կվաճառվեն NFL աճուրդում




Nike մարզակոշիկները, որոնք ձեռքով նկարված են հայկական թեմաներով, կվաճառվեն NFL Auction աճուրդում, իսկ ստացված գումարը կուղղվի համահայկական հիմնադրամին՝ Հայաստանին եւ Արցախին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:

Սպորտային կոշիկները մշակվել են NFL #MyCauseMyCleats նախաձեռնության շրջանակներում:

«Փնտրեք Բերճին եւ այդ մարզակոշիկները, երբ այս շաբաթ «Նոր Անգլիայի հայրենասերները» կխաղան «Լոս Անջելես Չարջերսի» եւ «Լոս Անջելես Ռեմսի»ն հետ», - Facebook-ում գրել է Ռեգինա Վարդանյան-Նաջարյանը։ Բերճ Նաջարյանը New England Patriots ակումբի տնօրենն է եւ գլխավոր մարզիչը: