«Ցավոք, ես էլ էի հավատում, բայց սխալվեցի». Օլյա Հակոբյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ցավոք, ես էլ էի հավատում, բայց սխալվեցի». Օլյա Հակոբյան




Դերասանուհի Օլյա Հակոբյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ չի կարող անտարբեր մնալ երկրում տիրող անարդարությանը.

«Ցավոք, ես էլ էի հավատում, բայց սխալվեցի:
2018 թ.-ի մի չարաբաստիկ օր ես սխալվեցի, միացա արվեստագետների հավաքին, որոնք պահանջում էին Արմեն Ամիրյանի հրաժարականը: Մարդ, որին տարիներ շարունակ հարգել եւ սիրել եմ եւ մինչեւ այսօր շարունակում եմ մեծ հարգանքով եւ ակնածանքով վերաբերվել: Պարոն Ամիրյանը կատարեց ժողովրդի խնդրանքն ու պահանջը, բայց պահպանեց իր սկզբունքները...
Այս տարիների ընթացքում, հասկանալով, որ ոչինչ դեպի լավը չի փոխվում, այլ լրիվ հակառակն է, եւ այսօր, ցավոք, ունենք այն, ինչ ունենք, ես ափսոսում եմ, որ այդ մեկ օրը հավատալով մասնակցել եմ Փաշինյանին սատարող հավաքին:

Ուզում եմ անպայման նշել, որ միշտ եղել եմ եւ կլինեմ ապաքաղաքական՝ չեմ պատկանել ո՛չ նախկիններին, ո՛չ ներկաներին, բայց չեմ կարող անտարբեր մնալ երկրում տիրող անարդարությանը... Հուսամ, որ այս անգամ չենք սխալվի եւ ի վերջո Հայաստանի Հանրապետությունը կունենա արժանի առաջնորդ:
Աստված մեզ պահապան»: