«Ես Ալիևին 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից». հրապարակվել է Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ես Ալիևին 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից». հրապարակվել է Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը


Տելեգրամի «Բաղրամյան 26» ալիքը տարածել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի զրույցի ձայնագրությունը։ Զրուցակիցները խոսում են Արցախի հարցի մասին։

«Տուր նրան շրջանները (Ղարաբաղի), Ալիևը կվճարի, նա քեզ առաջին փուլի համար 5 մլրդ դոլար է խոստացել»,-ասում է Լուկաշենկոն։
«Ես նրան 6 մլրդ եմ տալիս, թող հրաժարվի 7 շրջաններից»,-արձագանքում է Սերժ Սարգսյանը։