«Արցախի իշխանությունները շատ հստակ դիրքորոշում ունեն. խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում» - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Արցախի իշխանությունները շատ հստակ դիրքորոշում ունեն. խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում»




Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը կարծում է, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընդլայնումը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից:

«Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում էական առաքելություն է իրականացնում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից, և հետագայում նրա անձնակազմի ընդլայնումը միայն բխում է տարածաշրջանի անվտանգության ապահովման շահերից»,- ասել է Պողոսյանը ՌԻԱ Նովոստի գործակալությանը:

Նա նշել է, որ Արցախի իշխանություններն այս հարցում շատ հստակ դիրքորոշում ունեն․ «Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը և զարգացման հեռանկարները ուղղակիորեն կապված են խաղաղապահների ներկայության հետ։ Խաղաղապահ զորքերի ներկայությունը մենք դիտարկում ենք երկարաժամկետ հեռանկարում»։

Պողոսյանի խոսքով՝ ավելի վաղ հրապարակված հայտարարությունն այն մասին, որ «ԼՂՀ-ն տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընդլայնման անհրաժեշտություն դեռ չի տեսնում», իր խոսքերի սխալ մեկնաբանության հետևանք է: