«Մինչեւ լույս էլ կմնանք». Արմավիրի մարզից անհետ կորած 34 զինծառայողների հարազատները ՊՆ-ի դիմաց են - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մինչեւ լույս էլ կմնանք». Արմավիրի մարզից անհետ կորած 34 զինծառայողների հարազատները ՊՆ-ի դիմաց են




Արմավիրի մարզից անհետ կորած 34 զինծառայողների հարազատները` այս պահին Պաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանք հանդիպում են պահանջում խաղաղապահ զորքերի հրմանատար Ռուսամ Մուրադովի հետ

Նրանք պնդում են, որ մինչեւ խաղաղապահ զորքերի հրամանատարի հետ եւ չստանան իրենց հուզող հարցերի պատասխանը չեն հեռանա ՊՆ-ի մոտից:

«Մեզ ասացին, որ ճանապարհին է, գալիս է, մինչեւ լույս էլ կմնանք էստեղ, ոչ մի տեղ չենք հեռանա, մինչեւ չստանանք մեզ հուզող հարցերի պատասխանը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, բողոքի ակցիայի մասնակիցները Էջմիածնի N զորամասի անհետ կորած զինծառայողների ընտանիքների անդամներն են:

Նրանք ցանկանում են ստանալ բավարար պատասխաններ հոկտեմբերի 21-ին Կովսականի (Զանգելանի) հատվածում մարտական գործողությունների հետեւանքով նույն զորամասի՝ անհետ կորած զինծառայողների հարցի վերաբերյալ։

Նրանք նշել են, որ այդ մարտական գործողություններից հետ վերադարձած զորամասի հրամանատարը անհետ կորածների ընտանիքների անդամներին մինչ այս տվել է կցկտուր, հակասական եւ ոչ բավարար պատասխաններ, ինչը նոր հարցեր է առաջ բերել։