«Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Վազգեն Մանուկյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Վազգեն Մանուկյանի ու Իշխան Սաղաթելյանի հետ




Երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել հանդիպում «Լուսավոր Հայաստան» կուսակցության և Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջև, մասնակցությամբ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի, շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի։

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը և հնարավոր ելքերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել հանդիպումները։