Ինչպես է հիվանդանոցում մեր վիրավորված հերոսներից մեկի ծննդյան օրը անակնկալ մատուցում պատերազմից եկած զինակից ընկերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես է հիվանդանոցում մեր վիրավորված հերոսներից մեկի ծննդյան օրը անակնկալ մատուցում պատերազմից եկած զինակից ընկերը




Գեորգի Մելքոնյանը, ով պшտերшզմական օրերին եղել է մարտի դաշտում, ապա հայտնի դարձել որպես կրեկեր ուտող խիզախ տղա, այս օրերին մշտապես հիվանդանոցում է՝ վիրավորում ստացած և այժմ բուժում ընդունող մեր հերոսների կողքին:

Գեորգին հաճախ է պատմում մեր վիրավորված զինվորների մասին, նրանց հետ միասին ուղիղ եթերներ կազմակերպում: Նա նոր նկարահանված նյութ է տեղադրել իր սոցհարթակում, որտեղ երևում է, թե ինչպես են նշում վիրավորում ստացած մեր հերոսներից մեկի ծննդյան տարեդարձը:

Ինչպես հասկանալի է դառնում տեսանյութից, հերոսի անունը Ջիվան է: Լրանում է Ջիվանի քսաներկուամյակը: Ջիվանը վիրավորում է ստացել ոտքի շրջանում և այժմ շարժվում է սայլակի օգնությամբ:

Տեսանյութում երևում է, որ անկախ ամեն ինչից, մեր տղաների ոգին բարձր է ու աննկուն: Նրանք անում են ամեն ինչ՝ միմյանց ուրախացնելու և իրար տոն պարգևելու համար: Տեսանյութը ներկայացված է ստորև: