Լրահոս

Քիչ առաջ Հայաստան է տեղափոխվել երեք գերի, բոլորը՝ քաղաքացիական անձինք




Քիչ առաջ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել երեք գերի։ NEWS.am-ի այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։

«Գերիները տեղափոխվել են ռուս խաղաղապահների միջնորդությամբ։ Նշեմ, որ խոսքը ոչ թե ռազմագերիների, այլ քաղաքացիական անձանց մասին է»,- ասաց Գեւորգ Ալթունյանը։

Այլ մանրամասներ Ալթունյանը չհայտնեց։