Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Ռոսսին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Պաոլո Ռոսսին




64 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, 1982թ․-ի աշխարհի չեմպիոն ու աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու, նույն թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր Պաոլո Ռոսսին, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։ Մահվան պատճառ է դարձել թոքերի քաղցկեղը։

Իր կարիերայի ընթացքում Ռոսսին խաղացել է «Յուվենտուսում», «Կոմոյում», «Վիչենցայում», «Պերուջայում», «Միլանում»և «Վերոնայում»։ «Յուվենտուսի» կազմում Ռոսսին երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, նվաճել Չեմպիոնների գավաթը և Գավաթակիրների գավաթը։

Իտալիայի հավաքականում Ռոսսին անցկացրել է 48 խաղ, դարձել 20 գոլի հեղինակ։ Հարձակվողի «աստղային ժամը» 1982թ․-ի աշխարհի առաջնությունն էր, որտեղ Ռոսսիի երեք գոլերը պայքարից դուրս թողեց մրցաշարի գլխավոր ֆավորիտ Բրազիլիային, այնուհետև իր դուբլի շնորհիվ իտալացիները դուրս եկան եզրափակիչ, որտեղ հաղթեցին Գերմանիային 3-1 հաշվով, իսկ Ռոոսին բացեց խաղի հաշիվը։

Կյանքի վերջին տարիներին Ռոսսին աշխատում էր որպես վերլուծաբան իտալական տարբեր հեռուստաալիքներում։