Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արարատ Միրզոյանն անձամբ արգելել է անվտանգությանը զենք կիրառել. Ալեն Սիմոնյանը՝ միջադեպի մասին




ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր անվտանգությանը արգելել է զենք կիրառել իր հետ կապված միջադեպի օրը: Այս մասին Ալեն Սիմոնյանը հայտնել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ: 

Լրագրոգղի այն հարցին թե ինչպես է, որ երբ որ այս իշխանությունը գալիս էր իշխանության, ԱԺ-ի դարպասները բացվել էին, իսկ հիմա՝ փակ են:

 «Դուք տեղյա՞կ եք այս մասին, որ ԱԺ նախագահին, ով ուշագնաց վիճակում է եղել, ասել են եկեք, վառենք, ասել են՝ չէ, մեռած է, ասել են՝ ոչինչ, եկեք վառենք կամ կախենք: Տեղյա՞կ եք, որ խմբեր են գործել, որոնք գնացել են իմ տուն և փորձել են ինձ սպանել: Տեղյա՞կ եք, որ իմ նկատմամբ «որս» էր հայտարարված Մոսկվայում»,- նշել է ԱԺ փոխնախագահը: 

Ալեն Սիմոնյանը նշեց, որ Արարատ Միրզոյանն անվտանգություն է ունեցել, որը զինված է եղել, սակայն Միրզոյանն անձամբ արգելել է զենք կիրառել: