Լրահոս

«Գուցե տարածաշրջանում հարեւանների հանդեպ պաշտոնապես ատելության դասընթացներ սկսե՞ք»․ Թինա Կանդելակին՝ Բաքվի շքերթի մասին




«Матч ТВ»-ի գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին իր Telegram-ալիքում հրապարակում է արել Բաքվի զորահանդեսի մասին՝ արձագանքելով «Ղարաբաղն Ադրբեջան է» գրությամբ հայկական համարանիշներից պատրաստված մեծ պաննոյին։

«Գուցե համարանիշներով զգեստներ էլ կարեք եւ տարածաշրջանում հարեւանների հանդեպ պաշտոնապես ատելության դասընթացներ սկսե՞ք: Այո, ռազմական հակամարտություններ առանց դաժանության դրվագների (երբեմն պարզապես ռազմական հանցագործությունների կատեգորիայի համար) երկու կողմից էլ չեն լինում։ Բայց ինչումն է նման հրճվածության հիմքը։ Ինչու այդ էնտուզիազմը չուղղել արարման, պատմական ժառանգության պահպանման, բազմամյա պատռվածքները կարել սկսելու փորձերի վրա։ Ինչու չենք կազմակերպում անառողջ խանդավառության ֆլեշմոբեր եւ ծաղր նույն Գերմանիայի նկատմամբ։ Իսկ քանի որ պատմությունը պահանջում է ոչ թե պատռել եւ վերաշարադրել իր էջերը, այլ շրջել դրանք եւ խորացված կերպով գրել նորերը», - գրել է Կանդելակին: