Կան ապացույցներ՝ ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք արցախցիների հանդեպ. ՄԻՊ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կան ապացույցներ՝ ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք արցախցիների հանդեպ. ՄԻՊ




Մարդու իրավունքների պաշտպանն ավարտել է հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ադրբեջանցիների ապօրինի տիրանալու ու այդ էջերը կառավարելու վերաբերյալ նոր ապացույցների հետազոտումն ու իրավական ձևակերպումները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Այս անգամ խոսքը վերաբերում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած օբյեկտիվ բնույթի ապացույցների այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները մեր հասարակությունում տարածում ներքին թշնամանք՝ նպատակ ունենալով ատելություն առաջացնել Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ»,- գրել է Թաթոյանը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ: