«Շատ ծանր ապրումներ ունեի». Լիլուն՝ ԱՄՆ-ում ցույցի մասնակցելուց հետո հիվանդանոցում հայտնվելու, նորածին դստեր և Հայաստան գալու ցանկության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Շատ ծանր ապրումներ ունեի». Լիլուն՝ ԱՄՆ-ում ցույցի մասնակցելուց հետո հիվանդանոցում հայտնվելու, նորածին դստեր և Հայաստան գալու ցանկության մասին




Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն նոյեմբերի 11-ին կրկին մայրիկ դարձավ: Նա հղիության վերջին եռամսյակում էր, երբ սկսվեց Արցախի պատերազմը: Tert.am Life-ի հետ զրույցում Լիլուն խոսել է պատերազմի շրջանում իր ապրումների, Միացյալ Նահանգներում հայերի կազմակերպած ցույցին մասնակցելուց հետո հիվանդանոցում հայտնվելու և Հայաստան գալու ցանկության մասին:

Երգչուհին ասաց, որ հղիությամբ պայմանավորված ոչ միշտ էր կարողանում մասնակցել ցույցերին: «Ամուսինս էր միշտ մասնակցում, իսկ ես մասնակցածս վերջին ցույցից հետո հիվանդանոցում հայտնվեցի, որովհետև շատ ծանր հոգեբանական վիճակի մեջ էի, չէի կարողանամ այդ վիճակից դուրս գալ: Չէր ստացվում հոգ տանել ինքս իմ մասին, մտածել, որ հղի եմ ու պետք է հետևեմ ինձ: Շատ մտերիմներ ու բարեկամներ ունեի, ովքեր առաջնագծում էին՝ չնայած բոլոր զինվորներն էլ իմ հարազատներն են, երեխաները: Հազիվ կարողացանք վիճակս կայունացնել: Այդ ընթացքում ամեն օր վախի մեջ էի անցկացնում, անբացատրելի իրավիճակում էի, քանի որ հղի էի, ամեն ինչ ավելի զգացմունքային էի ընկալում»,- նշեց նա:

Լիլուի խոսքով՝ Աստծո օգնությամբ է կարողացել հաղթահարել այդ շրջանը: «Նույնիսկ մտածում էինք՝ երեխան ժամանակից շուտ կծնվի: Գոնե երեխային պետք էր ազատել այդ վիճակից, Փառք Աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց և նոյեմբերի 11-ին երեխաս առողջ լույս աշխարհ եկավ: Երբ գնում էի հիվանդանոց, մտահոգվում էի ոչ թե ծննդաբերության, այլ Հայաստանի իրավիճակի մասին, ինձ միայն դա էր անհանգստացնում,- ասաց երգչուհին ու հավելեց, որ առաջնեկի ծննդի ժամանակ այլ զգացողություններ ուներ, վախենում էր: -Երբ աղջիկս ծնվեց, լսեցի իր ձայնը, հասկացա, որ մայր եմ, պետք է ուժեղ լինեմ և երեխաներիս կողքին»:

Հարցին, թե ի՞նչ հուշեր ունի Արցախի հետ կապված, Լիլուն պատասխանեց. «Արցախն ինձ համար միակ վայրն է, որտեղ ինձ 7-րդ երկնքում եմ զգում: Արցախի օդը, հողը, ջուրն ինձ այլ ուժ է տալիս: Մինչև ԱՄՆ տեղափոխվելս գրեթե ամեն ամիս Արցախ էի գնում: Ամեն մի վայրի հետ մի պատմություն ունեմ: Տարիներ առաջ, երբ Արթուր Գրիգորյանի հետ համերգների էինք գնացել Արցախ, գնացինք մինչև Ակնա: Ամենածիծաղելին այն էր, որ ուզում էի սխտորի թթու գնել շուկայից, բայց, մարդկանցից հարցնելով, գնացի Շուկա գյուղ: Մի մարդու հարցրի՝ որտեղ է շուկան, ասաց՝ արդեն Շուկայում եմ»: