«Հայրենիքի հետ ամենաազնիվ ու նվիրական հարաբերությունը միայն զինվորինն էր». Ժակ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հայրենիքի հետ ամենաազնիվ ու նվիրական հարաբերությունը միայն զինվորինն էր». Ժակ




Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, նոր գրառում է կատարել՝ նշելով՝ հայ քաջարի զինվորը կռիվ տվեց աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի արժանապատվության համար։

«Հայրենիքի հետ ամենաազնիվ ու նվիրական հարաբերությունը միայն զինվորինն էր՝ զենքը ձեռքին (ու նույնիսկ առանց), անհավասարազոր պայքարում, սեփական «ես»-ը մոռացած:

Հայ քաջարի զինվորը կռիվ տվեց աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի արժանապատվության համար:

Դու՛ք, եւ միայն դուք՝ ճակատագրի կամոք կամ սեփական որոշմամբ, հերոսական անդրդվելիությամբ տեր եղաք ձեր երկրին ու ժողովրդին:

Եղբայրնե՜ր, տղե՜րք,

խոնարհվում ենք…

Երախտապարտ ենք…

Ուժ եւ համբերություն՝ ձեր հարազատներին ու մտերիմներին»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։