ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է Սյունիքի մարզ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն այցելել է Սյունիքի մարզ




Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Գլխավոր շտաբի պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր, առկա խնդիրների լուծման ուղիները։