Երևանում հանդես կգան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում հանդես կգան Իզաբել Ֆաուստը և Ալեքսանդր Մելնիկովը




Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան ս.թ. դեկտեմբերի 28-ին և դեկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: 

Աննախադեպ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ մենակատարներ Իզաբել Ֆաուստը, ջութակ (Գերմանիա) և Ալեքսանդր Մելնիկովը, դաշնամուր (Ռուսաստան): 

Դեկտեմբերի 28-ի երախտագիտության համերգը կազմակերպվում է բժիշկների համար, և մուտքը հրավիրատոմսերով է: 

Դեկտեմբերի 29-ի համերգի տոմսերն արդեն վաճառքում են: 

Տեղեկությունների և տոմսերի համար կարող եք զանգահարել 077 805 687 հեռախոսահամարով: 

Համերգներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։