Ռուսաստանի ամենահայտնի մարզիկը Խաբիբն է. ովքեր են լավագույն հնգյակում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռուսաստանի ամենահայտնի մարզիկը Խաբիբն է. ովքեր են լավագույն հնգյակում




Ռուսաստանի քաղաքացիները երկրի ամենահայտնի մարզիկ են ընտրել թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագամեդովին:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնը տեղեկացնում է, որ քվեարկության արդյունքում Խաբիբը ստացել է ձայների 10 տոկոսը: Նրան հաջորդում է «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի հարձակվող Արտյոմ Ձյուբան (8%):

Լավագույն հնգյակում են նաև թենիսիստ Դանիլ Մեդվեդևը, հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը և գեղասահորդ Ալինա Զագիտովան: Նրանք 2-ական տոկոս են հավաքել:

Հիշեցնենք, որ 32-ամյա Խաբիբը այս տարի հայտարարեց կարիերան ավարտելու մասին: