«Հպարտ եմ , որ առաջ եմ անցել Մեսիից ու Ռոնալդուից»․ Բենզեմա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հպարտ եմ , որ առաջ եմ անցել Մեսիից ու Ռոնալդուից»․ Բենզեմա




Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ստացել է Իսպանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ մրցանակը: Ֆրանսիացին չի թաքցրել ուրախությունը.

«Սա շատ բան է նշանակում, հպարտ եմ ու շատ երջանիկ այս մրցանակը նվաճելու համար: Մեսին ու Ռոնալդուն ուրիշ մակարդակի վրա են, նրանք շատ անհատական գավաթներ են նվաճել, ու հպարտ եմ, որ կարողացել եմ շրջանցել այդ ֆուտբոլիստներին ու նվաճել տիտղոսը»,-Բենզեմայի խոսքերն է փոխանցում Marca-ն:

2009 թվականից մրցաշրջանի լավագույն խաղացող մրցանակը նվաճում էր «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին կամ «Արքայական ակումբի» արդեն նախկին խաղացող Կրիշտիանու Ռոնալդուն:

Նախոր մրցաշրջանում Բենզեման 37 հանդիպում է անցկացրել Պրեմիերայում՝ հեղինակելով 21 գոլ ու դառնալով 8 գոլային փոխանցման հեղինակ: