Ամանորը նշել, թե՞ ոչ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ամանորը նշել, թե՞ ոչ




Հետպատերազմական ժամանակահատվածում, երբ ողջ հայությունը սգում է իր անսփոփ վիշտը, հազարավոր զոհերի կորուստը, թուրքական բանակի կողմից գերեվարված հայ զինծառայողների հետագա ճակատագիրը մնում է անորոշ, իսկ անթաղ մարմինների և կորած զինծառայողների հարցը՝ օդում կախված:

Անելանելի այս ժամանակաշրջանում, երբ մոտենում է Նոր տարին, իմ շրջապատի մարդկանց մեծամասնությունը տեղին է համարում, որ տարեմուտը բուռն կերպով չտոնվի՝ այդպիսով հարգելով զոհված զինծառայողների հիշատակը:

Ներկայիս ժամկետային զինծառայողի քուր Անուշ Հակոբյանը կարծում է՝ ճիշտ ժամանակն է քրիստոնյային վայել առաջնային տեղ տալ, իմաստավորել Սուրբ ծնունդը, ավելի մոտենալ քրիստոնեական արժեքներին, իսկ Նոր տարին ամեն ընտանիք թող դիմավորի <<յուրովի>>, բոլոր դեպքերում՝ զուսպ: Պետք է հաշվի առնել, որ կան տոնին սպասող երեխաներ, բայց նաև ընտանիքներ՝ որոնց վիշտը պետք է հարգել ազգովի, լինել հարգալից և ինչու ոչ՝ պետք է մեծահասակների կողմից շատ բաներ զսպվեն, չանտեսելով երեխաներին:

Շատերի կարծիքով՝ յուրաքանչյուրը շատ համեստ պիտի նշի Նոր տարին, կյանքը շարունակվում է, ամեն մեկի տանը երեխա կա, իսկ երեխաները մեղավոր չեն այս դաժան ժամանակների համար, մեծահասակներ կան, որ չգիտենք՝ մյուս տարի մեզ հետ կլինե՞ն արդյոք: Մարդիկ ցանակնում են այս տարեմուտը նշել առանց ավելնորդ աղմուկի, հրավառության, մի քանի փողոց այն կողմ լսվող երաժշտությամբ: Հարգենք մեր տղաների հիշատակը, քանի որ նրանց շնորհիվ ենք շարունակում ապրել:

Մարդկանց մի մասն էլ նշում է, որ կա այսպիսի մի միտք՝ տարին ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի... Եթե առաջնորդվենք այս մտքով, ապա աստեղ էլ կանգնում ենք հակասությունների առջև: Չէ՞ որ 2020-ը շատ լավ ենք դիմավորել, այդ դեպքում ինչո՞ւ տարին այսքան անհաջող անցավ... Այնպես որ, բոլորովին էլ պետք չէ, որ Նոր տարին ճոխ նշվի և, այո՛, պարտավոր ենք հարգել նրանց հիշատակը, որոնց թափած արյան գնով հիմա ապրում ենք, ապրում ենք նրանց փոխարեն...

Ոչինչ չի փոխվի, եթե այս տարին էլ չնշվի: Իսկ ինչ վերաբերում է երեխաներին, ապա նրանց ևս կարելի է բացատրել կատարվածի իմաստը, նրանք են մեր ապագա սերունդը և պարտավոր են ապրել իրականության, այլ ոչ ստի մեջ, չէ որ նրանք դեռ բազում լավ տոնվող Նոր տարիներ կունենան...

Այսպիսով գալիք տարվա հետ կապված փոխվում են մարդկանց նպատակները, հույսերը, սպասելիքները, քանի որ պատերազմը թողեց իր խորը և բաց վերքը ողջ հայության սրտին: 18-20 տարեկան հաղթանակած տղաները մեզ են նայում:


Նյութի աղբյուրը՝ այստեղ ։