«Կյանքդ չխնայեցիր հայրենիքիդ և ընկերոջդ համար». Մարիամ Ալեքսանյանի գրառումն Արցախում զոհված Հայկ Սահակյանի 20-ամյակի առթիվ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Կյանքդ չխնայեցիր հայրենիքիդ և ընկերոջդ համար». Մարիամ Ալեքսանյանի գրառումն Արցախում զոհված Հայկ Սահակյանի 20-ամյակի առթիվ




Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է տեղադրել Արցախի պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Հայկ Սահակյանի մասնակցությամբ ու գրել, որ նա այսօր կդառնար 20 տարեկան։ Հայկը հերոսաբար զոհվել է` փրկելով ընկերոջ կյանքը:

Այսօր մեր հերոսի ծննդյան օրն է: Ռիժիկս, շնորհավոր ծնունդդ: Հերոս տղա, հզոր տղա: Խոնարհվում եմ քո առաջ, հրաշք տղա: Կյանքդ չխնայեցիր հայրենիքիդ և ընկերոջդ համար, լուսավոր ջան:

Վստահ եմ՝ դու հիմա երկնային, լուսավոր ու ամենադրախտային վայրում ես, ու այս անգույն աշխարհում քո ծննդյան օրը դարձավ լուսավոր օր:

Շնորհակալ եմ քեզ»,- գրել է նա: