Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Պուտինը և Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը




Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել։ Նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և վերահաստատել իրենց փոխադարձ պատրաստակամությունը շարունակելու` տարածաշրջանային կարգավորման տարբեր ասպեկտների շուրջ համակարգումը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«ՌԴ–ի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Պուտինն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, հետևողականորեն կյանքի են կոչվում։

Նախագահները վերահաստատել են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը: