Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 14 զինծառայողի մարմին. ԱԻՊԾ



Որոնողական աշխատանքների ընթացքում Շուշիի, Ֆիզուլիի, Հադրութի և Ջաբրայիլի շրջաններում դեկտեմբերի 22-ին հայտնաբերվել է 14 զինծառայողի մարմին, այս մարմին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Այսօր աշխատանքները շարունակվում են 5 ջոկատով՝ 3 ուղղությամբ: 

«2 ջոկատ կաշխատի Հադրութի, 2-ը՝ Ջաբրայիլի, 1-ը՝ Մարտունու ուղղություններով», - տեղեկացրեց Հունան Թադևոսյանը։

Մինչ այսօր, ընդհանուր առմամբ, որոնողական աշխատանքների ընթացքում դուրս է բերվել 1061 մարմին: