«Անպայման վերադառնալու ենք ու տեր դառնանք մեր երկրին». Նունե Եսայան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Անպայման վերադառնալու ենք ու տեր դառնանք մեր երկրին». Նունե Եսայան




Երգչուհի Նունե Եսայանն Ինստագրամի իր էջում արխիվային տեսանյութ է տեղադրել, որտեղ երգում է «Քելե՛, լաո» երգն ու գրառում արել:

«Քելե՛, լաո, քելե՛ երթանք մեր էրգիր: Անպայման վերադառնալու ենք ու տեր դառնանք մեր երկրին: Մենք չենք հանձնվելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին ևս մեկ գրառում էր արել ու նշել, որ դարավոր կորստի ցավը քարացրել է մեզ և չենք կարողանում սթափել: Նունեն խորհուրդ էր տվել աղոթել, քանի որ մենք Քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդն ենք և մեր աղոթքն առաջինն է հասնում Աստծուն: