Իր Զինվորների ապահովությունն ու կյանքը առավել կարևոր էր, քան իրենը․ Անմահ հերոս Ռաֆայել Ղազարյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Իր Զինվորների ապահովությունն ու կյանքը առավել կարևոր էր, քան իրենը․ Անմահ հերոս Ռաֆայել Ղազարյան




Ճանաչենք մերօրյա հերոսներին․կապիտան Ռաֆայել Ղազարյան Պարոնա՛յք սպաներ, հոգիները ձեր հողն ու սահմանն են։ Այսպես է ասվում հայտնի երգում։

Արցախի Պաշտպանության Բանակի կապիտան, թիկունքի հրամանատար Ռաֆայել Ղազարյանը այն քաջերից էր, ում կամքն աներեր էր հայրենիքը պաշտպանելիս։ Ծնվել է 1993թվականի Ստեփանավան քաղաքում։ Մանկության տարիներն անց են կացել Մոլդովայում, սակայն շուտով վերադարձել է Հայաստան։



Ռաֆայելը դեռ պատանի հասակից լծվել էր հայրենիքի պաշտպանությանը և արժանի սպա լինելու ցանկությամբ ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ 2010թվականինին ավարտելով վարժարանը մեկնում է Հունաստան՝ ուսումը շարունակելու։ Հետագայում Ռաֆայելը վերադառնում է Հայաստան՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում սովորելու նպատակով։ 2015թվականին համալսարանն ավարտելուց հետո շարունակում է իր ծառայությունը Ջաբրայիլում՝ ի շահ հայրենիքի ներդնելով իր մարդկային բացառիկ որակները, գիտելիքներն ու հմտությունները։

Որպես հրամանատար Ռաֆայելը որքան պահանջկոտ ու հետևողական էր, նույնքան էլ հոգատար ու կարեկից ամեն զինվորի հանդեպ, կարգապահական խստության հետ մեկտեղ նա մնում էր իր զինվորների համար ընկեր, կրթում նրանցից յուրաքանչյուրին՝ ամեն կերպ նպաստելով Հայոց Բանակի հզորացմանը։



Ապրիլյան պատերազմը նրա սպայական որակների դրսևորման առաջին լուրջ փորձադաշտն էր, որտեղ նա ապացուցեց, որ իսկական նվիրյալ է՝ իր զինվորների հետ հերոսաբար պաշտպանելով հայրենի հողը։

Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունենալու համար Ռաֆայել Ղազարյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով և բազմաթիվ պատվոգրերով, շուտով նրան պետք է շնորհվեր մայորի կոչում։ Սակայն արցախյան երկրորդ պատերազմին հայրենիքը նորից կանչեց նրան՝ այս անգամ հավերժ իր մեջ ամփոփելով հայ քաջի մարմինը։



Կապիտան Ղազարյանը կռվեց հայ սպային վայել պատվախնդրությամբ՝ անկոտրում կամք ու խիզախություն դրսևորելով մարտի դաշտում, իր զինվորների ապահովությունն ու կյանքը մշտապես առավել կարևորելով, քան իրենը։ Հայ զինվորի նրա երկրային ուղին ընդհատվեց Ջաբրայիլի թեժ մարտերում՝ այդպես էլ կիսատ թողնելով Ռաֆայելի երազանքներն ու ապագայի ծրագրերը։ Սակայն հերոսները չեն մեռնում, նրանց հոգիներն արթուն են, և հայրենի լեռներում միշտ լսվում է խրոխտ արձագանքը՝ պատիվ ունեմ։

Նյութի աղբյուրը այստեղ ։