«Հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ». Մարիամ Մելիքյանը՝ պատերազմական շրջանում Թուրքիայում ապրելու, երկրորդ երեխայի ծննդի և կորոնավիրուսով վարակվելու մասին․ Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ». Մարիամ Մելիքյանը՝ պատերազմական շրջանում Թուրքիայում ապրելու, երկրորդ երեխայի ծննդի և կորոնավիրուսով վարակվելու մասին․ Tert.am Life



Tert.am Life-ը գրում է․

Դերասանուհի Մարիամ Մելիքյանը, ով ամուսնությունից հետո բնակվում է Թուրքիայում, դեկտեմբերի 15-ին երկրորդ անգամ մայր է դարձել: Դերասանուհու խոսքոց` ծանր հղիություն է ունեցել, վարակվել կորոնավիրուսով հաղթահարել պատերազմական շրջանը: Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամն ասաց, որ հիմա արդեն իրեն լավ է զգում:

«Ինձ մոտ տոքսիկոզ հղիություն էր, հազիվ էի հաղթահարել սկզբնական շրջանը, երբ երկրորդ եռամսյակում ամուսնուցս վարակվեցի կորոնավիրուսով: Շատ ծանր տարա հիվանդությունը, նույնիսկ երեխային կորցնելու վտանգ կար: Ունեի շնչառական խնդիրներ, սրտխառնոց, թուլություն, մեջքի սուր ցավ: Հոգեբանորեն նույնպես շատ ծանր էի տանում հիվանդությունը, 15 օր երեխայիցս՝ Կամիլայից հեռու եմ մնացել, չեմ գրկել, համբուրել, որպեսզի չվարակվի: Աղջիկս հարցնում էր՝ ի՞նչ է արել, որ ես նեղացել եմ և չեմ գրկում իրեն: Նույնիսկ մի օր քնած եմ եղել, Միլան մտել է իմ սենյակ, ցանկացել է համբուրել ինձ, մայրս տեսել է, ասել է, որ չի կարելի, Միլան էլ ասել է՝ քնած եմ ես, չեմ տեսնի, կսիրի ինձ ու կգնա: Բախտի բերմամբ մայրս այդ շրջանում ինձ մոտ էր, օգնեց, որ հաղթահարեմ այդ փուլը»,- ասաց նա:



Դերասանուն նկատեց, որ պատերազմական շրջանը նույնպես շատ ծանր է եղել իր համար: «Ամուսինս հեռախոսս վերցրել էր որոշ ժամանակով, որպեսզի լուրերին չհետևեմ: Այդ շրջանում ևս երեխային կորցնելու վտանգ կար: Առաջնագծում հարազատներ, բարեկամներ ունեի, շատ էի անհանգստանում նրանց համար: Յուրաքանչյուր օր քնում էի աղոթքով, արթնանում հույսով, որ այդ ամենն ավարտվել է: Միլան զանգում էր հայրիկին, ասում էր, որ ծաղիկներ բերի ինձ համար, քանի որ ամբողջ օրը լացել եմ, նեղսրտել: Նրանք ամեն ինչ անում էին, որ ես ինձ լավ զգամ, բայց այդ օրերին իմ մասին չէի մտածում, վատ էի սնվում»,- պատմեց Մարիամը:

Քանի որ դերասանուհին ապրում է Թուրքիայում, նրանից հետաքրքրվեցինք՝ պատերազմի ընթացքում թուրքերն ինչպե՞ս են վերաբերվել իրեն: «Այդ ընթացքում տանից դուրս չեմ եկել, ամուսինս չէր թողնում, որ հայկական պետհամարանիշներով մեքենայով երթևեկեմ, լարվածություն կար: Ինստագրամի իմ էջում հրապարակումներ էի անում պատերազմի մասին, ինչից հետո կեղծ օգտատերերից հաղորդագրություններ էի ստանում, որ գիտեն մեր հասցեն և կվնասեն մեզ, թեև ինձ ոչնչով չեն կարողացել կանգնեցնել, վախ չունեի: Այդ սպառնալիքները պատերազմի ավարտից հետո այլևս չեղան: Պետք է նաև նշեմ, որ ինձ ծանոթ թուրքերը, հարևանները նորմալ էին վերաբերվում ինձ, հույս էին տալիս, ասում էին՝ հայերը քիչ են, բայց խելացի են, ուժեղ»,- ասաց դերասանուհին:

Մարիամի երկրորդ դուստրը ծնվել է պատերազմի ավարտից հետո՝ դեկտեմբերի 15-ին: Դերասանուհին նրան Ադել է անվանակոչել։ Նա նշեց, որ Ադելն ու Կամիլան են իրեն ուժ տալիս:










Նյութի աղբյուրը այստեղ ։