ԿԱՐԵՎՈՐ․ Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման համար ԱԱԾ-ում նոր՝ 015202020 հեռախոսահամար է գործում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԿԱՐԵՎՈՐ․ Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման համար ԱԱԾ-ում նոր՝ 015202020 հեռախոսահամար է գործում




Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում քաղաքացիների տեղաշարժի անվտանգության ապահովման և վերջիններիս պատշաճ աջակցություն ցուցաբերելու գործընթացն առավել համակողմանի և մատչելի կերպով կազմակերպելու նկատառումներով այսուհետ գործելու է նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հերթապահ մասի 015202020 նոր հեռախոսահամարը, հաղորդում են ՀՀ ԱԱԾ-ից։

Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտարարությամբ էր հանդես եկել, տրամադրել 015 361893 հեռախոսահամարն ու քաղաքացիներին հորդորել անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով ցուցաբերել անհրաժեշտ զգոնություն։