«Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը». Ավետ Բարսեղյանի գրառումը՝ կնոջ ծննդյան և իրենց ամուսնության 5-ամյակի առթիվ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը». Ավետ Բարսեղյանի գրառումը՝ կնոջ ծննդյան և իրենց ամուսնության 5-ամյակի առթիվ




ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանն Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել կնոջ՝ Անիի հետ՝ նրա ծննդյան և իրենց ամուսնության օրվա առթիվ:

«Սիրո տված բարևն ես ինձ: Ծնվել ես, որ իմ մեջ ծնվի արևը: Շնորհավոր ծնունդդ ու մեր ընտանիքի 5 տարեկանը, Անիս»,-գրել է նա:

Ավետի կինը՝ Անին, ևս գրառում է արել Ինստագրամի իր էջում:

«5 տարի միասին: Ինչքան գնում, այդքան ավելի շատ եմ քեզ սիրում: Երանի ինձ, որ ամեն օր արթնանալիս քեզ եմ տեսնում կողքիս, հավետ իմ Ավետ»,- գրել է Անին:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2015 թվականին Պրահայում: Նրանց դուստրը՝ Լուսեն, 4 տարեկան է: