Երևանում թալանել են մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի ավտոմեքենան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Երևանում թալանել են մարզական մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանի ավտոմեքենան



SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 24-ին, թալանել են հայտնի մարզական մեկնաբան, Երևան քաղաքի բնակիչ Սենիկ Կարա-Պողոսյանի ավտոմեքենան։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 21։50-ի սահմաններում Ս․ Կարա-Պողոսյանը նկատել է, որ ժամը 15։00-ից մինչև 21։45-ն ընկած ժամանակահատվածում գողացել են իրենց շենքի մոտ կայանված իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի աջ կողային հայելին և ձախ կողային հայելու պլաստմասե պատյանը։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ս․ Կարա-Պողոսյանը «Շանթ» հեռուստաընկերության հայտնի մարզական մեկնաբանն է։