Աստղագուշակ դեկտեմբերի 26-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ դեկտեմբերի 26-ի համար




Խոյ: 
Այսօր չարժե մասնագիտական կարևոր հարցեր քննարկել: Խուսափեք ղեկավարության, առհասարակ ազդեցիկ մարդկանց հետ կոնֆլիկտներից: Հաճոյախոսություններ դժվար թե լսեք, փոխարենը քննադատության կարժանանաք: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի: Մռայլ մտքերից տրամադրությունը կարող է փչանալ, փորձեք ավելի լավատես լինել:

Ցուլ: 
Հնարավոր է սեր առաջին հայացքից: Ապավինեք եք ձեր ներքին ձայնին, և այն ձեզ չի հիասթափեցնի: Այսօր սկսած հարաբերությունները լուրջ զարգացում կստանան, հնարավոր է հանգեցնեն ամուսնության: Ձեր հմայքն անտարբեր չի թողնի շրջապատի մարդկանց, ինչը օգտակար է հարցեր քննարկելիս: Շատ ծրագրեր կիրականացնեք, ձեռնամուխ կլինեք այնպիսի գործերի, որոցով նախկինում չէիք համարձակվի զբաղվել:

Երկվորյակներ: 
Մեծ ուշադրություն և զգուշություն կպահանջվի ղեկավար պաշտոն զբաղեցնող Երկվորյակներից: Մյուսները ևս չպետք է կորցնեն զգոնությունը: Օրվա երկրորդ կեսին սեփական բիզնեսին, կամ անձնական կյանքին վերաբերող նոր մտահաղացումներ կծնվեն: Դրանց իրագործելով՝ դրական փոփոխություններ կնկատեք: Ավելի ինքնավստահ եղեք և մի վախեցեք ճանապարհին հայտնվող խոչընդոտներից:

Խեցգետին: 
Հնարավոր են չնախատեսված ուղևորություններ: Դրանք արդյունավետ կլինեն, սակայն ընթացքում նյարդայնացնող ձգձգումները բացառված չեն: Սիրո խոստովանություն կլսեք այն մարդուց, ում նկատմամբ լիովին անտարբեր եք: Նոր գործեր ձեռնարկեք միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ համախոհները ֆինանսապես կաջակցեն ձեզ: Ռիսկի դիմել չարժե , բոլոր քայլերը նախապես կշռադատեք

Առյուծ: 
Այսօր ցանկացած իրավիճակից օգուտ կքաղեք: Շատերը կնախանձեն ձեզ, սակայն վնասելու փորձեր չեն անի:Հնարավոր են ռոմանտիկ ուղևորություններ: Միջավայրի փոփոխությունը դրական կազդի, նոր ծանոթություններ կհաստատեք, կփոխեք ձեր աշխարհայացքը: Խորհուրդ չի տրվում սեթևեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ, դա կարող է նյարդայնացնել ձեր սիրելիին:

Կույս: 
Գործնական առաջարկները մի լավ ծարութեթև արեք, դրանք այնքան էլ շահեկան չեն, որքան թվում են: Կհիասթափվեք այն մարդուց, ում երկար տարիներ ձեր ընկերն եք համարել: Օրվա երկրորդ կեսին որոշ դժվարություններ կծագեն: Այսօր առավել խոցելի են նշանի թույլ սեռի ներկայացուցիչները: Հակառակորդներն ամեն կերպ կփորձեն վնասել նրանց, դավեր նյութել:

Կշեռք: 
Խուսափեք ընկերների հետ վիճաբանություններից: Աշխատեք ստվերում մնալ, առանձնապես աչքի չընկնել, վեճեր չհրահրել: Փոխարենը ընկերների շրջապատում կարող եք դրսևորել ձեր բոլոր հմտությունները: Կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք: Մտերիմ մարդու խորհուրդը կօգնի պայքարում հաղթանակ տանել: Ա

Կարիճ: 
Հնարավոր է սիրավեպ այն մարդու հետ, ում վաղուց համակրում եք: Բոլոր նրանք, ովքեր ժամանակին հրաժարվել են օգնել, այսօր կաջակցեն և կքաջալերեն ձեզ: Ճիշտ կվարվեք, եթե աշխատեք միայն տղամարդկանց հետ, ապավինեք գործարարի նրանց հոտառությանը, այսօր կանայք դժվար թե արդարացնեն ձեր սպասելիքները: Ամուսնական զույգերն այսօր կարևոր որոշումներ կկայացնեն:

Աղեղնավոր: 
Այսօր ավելի շատ ապավինեք ձեր ներքին ձայնին և ոչ թե շրջապատի մարդկանց խորհուրդներին:Սիրելիի հետ հարաբերություններում դրական փոփոխություններ կնկատվեն, և դա՝ ձեր շնորհիվ: Պատրաստ եք լսել և շատ հարցերի շուրջ կիսել նրա տեսակետները: Աղեղնավորներն այսօր հնարավորություն կունենան, ընտանիքին վերաբերող, կարևոր որոշում կայացնել:

Այծեղջյուր: 
Հրաշալի օր է սիրավեպ սկսելու համար: Ամեն բան լավ կդասավորվի: Այն ոչ միայն հաճելի զգացողություններ կպարգևի, այլ նաև կօգնի մասնագիտական ոլորտում: Երեկոյան հնարավոր են հաճելի անակնկալներ: Կստեղծվեն իրավիճակներ, որոնցում ձեզ հրաշալի կդրսևորեք, հաջողության կհասնեք, կգրավեք այն մարդու ուշադրությունը, ում հանդեպ անտարբեր չեք:

Ջրհոս: 
Օրվա առաջին կեսին կարող եք լուծել ձեզ անհանգստացնող բոլոր խնդիրները, իսկ երկրորդ կեսին կենտրոնացեք անձնական հարցերի վրա, ուշադրություն դարձրեք ընկերներին, հարազատներին: Թե գործնական և թե անձնական բնույթի ուղևորությունները լավ կդասավորվեն: Սահմանափակեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք:

Ձկներ: 
Ֆինանսական կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Զրուցակցի հետ ընդհանուր լեզու չեք գտնի: Անգամ, եթե նույն հետաքրքրություններն ունեք, միևնույն է վեճերից խուսափել չի հաջողվի: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք, կվայելեք այն մարդկանց սերն ու հարգանքը, ովքեր թանկ են ձեզ համար: