Չեմ ուզում հավատալ, բայց Դադիվանքի տերտերը Գարեգինի հետ վանդալաբար կողոպտեց Դադիվանքը՝ խաչքարերը տեղահանելով ու Գարեգինին տալով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Չեմ ուզում հավատալ, բայց Դադիվանքի տերտերը Գարեգինի հետ վանդալաբար կողոպտեց Դադիվանքը՝ խաչքարերը տեղահանելով ու Գարեգինին տալով




Դադիվանքի տերտերը ստացվում է խաբե՞ց հավատացյալներին ու հայ ժողովրդին ասելով, որ միշտ Դադիվանքում կլինի։



Չեմ ուզում հավատալ, բայց ինքը Գարեգինի հետ վանդալաբար կողոպտեց Դադիվանքը՝ խաչքարերը տեղահանելով ու Գարեգինին տալով։ Դա իր անձնական որոշումը չէր, որքան էլ փորձեց այդ քայլով բոլորիս աչքը մտնել։ Գարեգին Բ-ի զանգի ու հրամանի արդյունքն էր։ Գարեգին Բ-ն, եթե պիղծ նպատակ չունենար խաչքարերը հանել չէր տա, թե չէ ինչ է նշանակում վանքից միայն հինավուրց խաչքարեր փրկել, այն էլ այն դեպքում երբ Դադիվանքը ռուս խաղաղապահները իրենց հովանու տակ առան, ու այնտեղ մշտական հոգևորականների խմբեր կան ու ռուս խաղաղապահներ։




Գարեգին Բ-ն այդ խաչքարերը կարծում եմ երբեք չի վերադարձնի Դադիվանք։ Մի քանի տարուց Սոթբիի կամ Քրիստիի աճուրդներում կվաճառվեն դրանք այնպես ինչպես վաճառվել են անթիվ պատմական հնություններ և եզակի նմուշներ հենց Գարեգին Բ-ի կողմից։


Խաչքարերի դիմաց տերտերը եկավ Հայաստան, իբր կարճ ժամանակով, իբր բուժման համար։ Բայց մենք տեսանք գալու նպատակը այդ «ազնվագույն» ու Դադիվանք պաշտողի։ Տեսանք թե իրականում ինչ համերգներ էր տալիս հրապարակում 18+ի համար։ Իսկ հիմա գարեգինը կարգալույծ անելու, ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու սպառնալիքով հոգևորականների խմբեր է ուղարկում Դադիվանք հերթապահության։ Ի դեպ հավասարության սկզբունքը չպահելով։ Կան խեղճ հոգևորական միաբաններ, որոնց արդեն երկրորդ ու երրորդ անգամ է ուղարկում, կան նաև խորամանկ աղվեսներ հոգևորականի սքեմի տակ թաքնված, որոնց Գարեգին Բ-ն չի ուղարկել ու չի ուղարկելու։



Գարեգին Բ-ն ում ուզում էր թողեց լքեն իրենց եկեղեցական ծառայության վայրը, հիմա սպառնում է կարգալույծ անել բոլորին ովքեր կհամարձակվեն մտածել Արցախի թեմից տեղափոխվելու մասին։
Ի դեպ եկեղեցական օրենքով Դադիվանքի տերտերը Երևանում ելույթ ունենալու իրավունք չուներ այնքանով, որքանով որ Միաքայել Աջապահյանը Երևանի տարածքում հանրահավաքի մասնակցելու իրավունք չուներ։ Որովհետև Երևանը Շիրակի թեմ չէ, կապ չունի որ հարցը ազգային է կամ համահայկական ըստ իրենց։ Երևանում կա թեմ ու Միքայելն իրավունք չունի ելույթներ ունենալ այդ թեմի տարածքում։ Ի դեպ նախկինում հենց Միքայելը զերծ էր մնում Երևանի տարածքում կամ իր թեմից դուրս ուրիշ տեղում ելույթ ունենալուց, նույնիսկ կարծիք չէր հայտնում, պնդելով որ դա իր իշխանության տարածքը չէ։



Իսկ հանրահավաքին մասնակցելով կոչ է անում ժողովրդին, որի առաջնորդը չէ ի պաշտոնե։ Թողնենք դեռ այն հարցը, որ իր հարազատ Շիրակում էլ Միաքայելի ընդդիմադիր կեցվածքը մեղմ ասած չեն ողջունում։
Իսկ այս թեմային անդրադարձա միայն նրա համար, որ չմոռնաաք խաչքարերի լինել և չլինելը ստուգել Մայր Աթոռի Գարեգին Բ-ի դուրս վռնդվելուց հետո։ Այսինքն հաշված օրեր են մնացել։ Անձամբ եմ ԱԱԾ-ին փոխանցելու ցուցակը, թե ինչը ոնց է վավաճառվել և որ մի Ասողիկի ու Եզրասի մասնակցությամբ և ինչ ճանապարհով։ Ես սխեման կներկայացնեմ դրանց հանցագործ մաֆիայի ու մնացածը ձեր վրա!!!


Նյութի աղբյուրը այստեղ ։