Մեսի․ Ինձ հիացնում են Նադալը, Ֆեդերերը եւ Ռոնալդուն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մեսի․ Ինձ հիացնում են Նադալը, Ֆեդերերը եւ Ռոնալդուն




Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին պատմել է, թե գործող մարզիկներից ովքեր են իրեն հիացնում։

«Հիացմունքի արժանքի շատ մարզիկներ կան։ Կնշեմ Նադալին եւ Ֆեդերերին։ Նաեւ չեմ կարող չառանձնացնել Կրիշտիանու Ռոնալդուին»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Մեսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Բարսելոնայի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։