Լրահոս

«Ոչ մի երեխա պարտավոր չէ տառապել մեծի հետ հավասար». Արմինկա




Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Ամանորը նշել-չնշելուն և գրել, որ երեխաների համար պետք է տոնածառ դնել ու նրանց չզրկել ուրախությունից:

«Վերջին օրերին հաճախ հանդիպում եմ հակասական կարծիքների` տանը տոնածառ դնելու կամ Ամանորը նշելու վերաբերյալ: Տոնածառ ունենալ տներում, որտեղ կա երեխա, իմ համեստ կարծիքով, պետք է, քանի որ երեխաներին զրկել տարվա ամենասպասված ուրախությունից` իմաստ չեմ տեսնում:

Իմ երեխան տեղյակ է պատերազմից, բայց ոչ դրա վերջաբանից: Գիտի, որ ավարտվել է մեր պարտությամբ՝ առանց մանրամասների: Երեք ամիս դեմքիս չի տեսել ժպիտ, իսկ երբ ինձ բռնացնում է որևէ սենյակի անկյունում հեռախոսը ձեռքիս կուչ եկած, հետևից գրկում է ու ասում՝ «մամ, էլի լա՞ց ես լինում»:

Գիտեմ, շատ ընտանիքներում է պատկերը նույնը, իսկ ոչ մի երեխա պարտավոր չէ տառապել մեծի հետ հավասար:

Ինչ վերաբերում է Ամանորի գիշերը շամպայն «տրաքացնելու»-ն ու տաշի-տուշի-ով կերուխում անելուն, ինձ թվում է՝ աշխարհում ոչ մի հայ թույլ չի տա իրեն նման բան: Թեև կյանքն ապացուցում է, որ հայ ասվածն էլ այլևս հարաբերական է»,- գրել է նա: