«Մեկն իր երեխայի նվերն է պատրաստում, մյուսը փնտրում իր երեխային, մեկը մայր է դարձել, մյուսը՝ որդուն կորցրել. շտապում ենք ճանապարհել այս տարին, իսկ ի՞նչ ենք ուզում եկող տարում». Լիլիթ Մուրադյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեկն իր երեխայի նվերն է պատրաստում, մյուսը փնտրում իր երեխային, մեկը մայր է դարձել, մյուսը՝ որդուն կորցրել. շտապում ենք ճանապարհել այս տարին, իսկ ի՞նչ ենք ուզում եկող տարում». Լիլիթ Մուրադյան




Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով Հայաստանում ստեղծած իրավիճակի մասին։

«Մեկն իր երեխայի նվերն է պատրաստում, մյուսը փնտրում իր երեխային, մեկը մայր է դարձել, մյուսը՝ որդուն կորցրել, մի աղջիկ ուրախ հարսանիքին է պատրաստվում, մյուսի ամուսինը մնաց ռազմի դաշտում, մի երեխա հորն ամուր գրկել է, մյուսը պատուհանի մոտ հայացքը հառել է...մեկը սիրուց է գժվել, մյուսը ցավից...

Շտապում ենք ճանապարհել այս տարին, իսկ ի՞նչ ենք ուզում եկող տարում, ես չգիտեմ, ես մոլորվել եմ, խճճվել եմ մտքերիս մեջ, ներսումս մշուշոտ է, ես ապրում եմ, ոնց դու, ժպտում եմ մեկ-մեկ, բայց լսում եմ դատարկության ձայնը: Աշխարհն ավելի լավը չի դառնալու, մեզ հետ, թե առանց մեզ։ Վաղը կրկին կբացվի նոր օր, ու թող Աստված իր ձեռքն առնի մեր ճակատագրերը, քանի որ մենք տկարամիտ ենք, ինքնասեր ու ագահ։ Դեռ կհանդիպենք, ընկերներ. չէ՞ որ կյանքը բարդ կատակ է․ դրա մասին դժվար է լուրջ խոսել»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։