«Թող մեր հետագա կյանքը փորձենք արժանի ապրել մեր տղերքին, լինենք ազնիվ եւ ապրենք՝ շնորհակալ լինելով նրանց, ում շնորհիվ հիմա «ապրում ենք»». Մարիամ Ալեքսանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Թող մեր հետագա կյանքը փորձենք արժանի ապրել մեր տղերքին, լինենք ազնիվ եւ ապրենք՝ շնորհակալ լինելով նրանց, ում շնորհիվ հիմա «ապրում ենք»». Մարիամ Ալեքսանյան




Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը գրառում է կատարել՝ խաղաղություն մաղթելով մեր կյանքում եւ հոգում։

«Տխուր է, չգիտեմ, չեմ շնորհավորում:

Ինձ թվում է՝ չեք էլ սպասում շնորհավորանքիս:

Ու թող որ մեր հետագա կյանքը փորձենք արժանի ապրել մեր տղերքին:

Թող լինենք ազնիվ, պարզ, մաքուր եւ ապրենք՝ շնորհակալ լինելով նրանց, ում շնորհիվ հիմա «ապրում ենք»:

Ուզում եմ՝ գնահատենք մեկս մյուսին:

Չցավեցնենք: Չնեղացնենք: Չմեղադրենք : Սիրենք ու շատ:

Խաղաղություն մեր կյանքում եւ հոգում: Լավ եղեք»,- Instagram-յան էջում գրել է դերասանուհին։