Ինչպես բեռնաթափման օրեր կազմակերպել - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես բեռնաթափման օրեր կազմակերպել




Բեռնաթափման օրերն անհրաժեշտ են օրգանիզմը մաքրելու համար: Իհարկե՝ նման կարճ ժամանակահատվածում նիհարել չի հաջողվի, բայց բեռնաթափման օրերի օգտակարությունն ակնհայտ է. դրանք խթանում են նյութափոխանակությունը եւ դանդաղ, բայց հաստատուն քայլերով այրում ճարպային պաշարները:

Բազմամյա պրակտիկան ցույց է տվել, որ բավական դյուրին է բեռնաթափման օր իրականացնել, քանի որ օրգանիզմն առանց որեւէ խնդրի մեկ օր դիմանում է ցածր կալորիականությամբ սնունդ օգտագործելուն: Բավական է շաբաթական 1-2 բեռնաթափման օր կազմակերպել՝ ընտրելով ձեզ համար ամենահարմար օրերը: Ամեն դեպքում, նախ հարկավոր է պարզել՝ ինչպես բեռնաթափման օր կազմակերպել, որպեսզի այն առավելագույն օգտակար լինի օրգանիզմի համար:

Բեռնաթափման օր անցկացնելու կանոնները

բացառել ցանկացած ծանրաբեռնվածություն, այդ պատճառով լավագույն տարբերակը հանգստյան օրերն են;

հարկավոր է բեռնաթափման օրվա ընթացքում խոտաբույսերից լեղազատող թուրմ խմել, քանի որ սննդակարգում սահմանափակումները հանգեցնում են լեղիի կուտակման;

այդ օրերին 2 կգ-ից ավելի բանջարեղեն չի կարելի ուտել, իսկ սպիտակուցային մթերքները չպետք է գերազանցեն 700 գրամը;

հարկավոր է ընդհանուր առմամբ 5-6 կամ ավելի անգամ սնվել, այսինքն՝ հաճախ եւ քիչ չափաբաժիններով;

բեռնաթափման օրերին անհրաժեշտ է հնարավորինս շատ հեղուկ խմել՝ 2.5-3 լիտր:

Կարեւոր է հաջորդ օրն իսկ օրգանիզմը բարձր կալորիականությամբ սննդով չծանրաբեռնել, այլ սնվել, օրինակ, թեթեւ բանջարեղենային ապուրով, վարսակի շիլայով կամ կաթային շիլայով:

Ցանկացած կին կարող է իր ճաշակին համապատասխան բեռնաթափման օրվա տարբերակ ընտրել, քանի որ դրանք բավական բազմազան են: Հիշեք, որ բեռնաթափման օրը չի նշանակում սովահարություն, այլ սննդի կալորիականության սահմանափակում, բայց հարկավոր է օգտագործել օրական 1.000 կալորիայից ոչ պակաս:

Բեռնաթափման օրերի տարբերակները

Տարածված են բեռնաթափման օրերի հետեւյալ տարբերակները.

կեֆիրով. հարկավոր է օրական 2 լիտր կեֆիր խմել;

խնձորով. հարկավոր է օրական 2 կգ-ից ոչ ավելի թարմ խնձոր ուտել;

վարունգով. ամբողջ օրվա ընթացքում հարկավոր է վարունգ ուտել կամ վարունգի հյութ խմել՝ առանց աղի եւ այլ համեմունքների;

բանջարեղենային կամ մրգային. կարելի է տարբեր մրգեր կամ բանջարեղեն ուտել (2 կգ), կարելի է նաեւ անյուղ կեֆիրով կամ ձիթապտղի ձեթով ու կիտրոնի հյութով աղցաններ, բանջարեղենային ապուր ուտել;

կաթով թեյ. այս բաղադրիչների համադրությունն արագացնում է նյութափոխանակությունը:

Կարելի է նաեւ բեռնաթափման օրեր կազմակերպել տոների նախօրեին եւ դրանցից հետո: Ձեզ անպայման կուրախացնի բեռնաթափման օրերի արդյունքը, քանի որ արդյունքում 0.5-1 կգ կկորցնեք. դա հեղուկի կորստի արդյունք է, որը հաջորդ օրը կվերադառնա: Բայց մի մտահոգվեք, բեռնաթափման օրերից հետո ձեր ստամոքսը մի քիչ կփոքրանա եւ նման օրերից հետո ավելի ու ավելի քիչ կուտեք: Բացի այդ՝ բեռնաթափման օրերը նպաստում են օրգանիզմից ավելորդ աղի եւ ջրի դուրս գալուն:


Աղբյուրը՝ dieta.ru