Աիդա Կարապետյանը՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում գլխավոր դերը ստանալու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աիդա Կարապետյանը՝ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում գլխավոր դերը ստանալու մասին




ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պարուսույց Գագիկ Կարապետյանի թոռնուհին՝ Աիդա Կարապետյանը, ով լսարանին հայտնի է «Սարի աղջիկ» հեռուստասերիալից, մանկուց պարել է՝ երազելով մի օր դերասանուհի դառնալու մասին: 18-ամյա Աիդան ավարտել է Պարարվեստի պետական քոլեջը, հիմա սովորում է Մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնի առաջին կուրսում:

Tert.am Life-ի հետ զրույցում Աիդան պատմել է արդար ընտրությամբ «Սարի աղջիկ» հեռուստասերիալում հայտնվելու, նոր ոլորտում իր վախերի, հետագայում մասնագիտական կրթություն ստանալու ցանկության մասին: Կարանտինի շրջանում պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն օնլայն քասթինգ էր հայտարարել «Սարի աղջիկ» հեռուստասերիալի համար, որին մասնակցել է նաև Աիդան:

«Մի քանի փուլ անցնելուց հետո ընտրվեցի Լուսեի կերպարի համար: Ընտրությունն ինձ համար անսպասելի էր, որովհետև մասնակցել էի՝ մտածելով, որ ինձ կընտրեն մասսայական տեսարանի համար: Անբացատրելի երջանիկ էի, երբ ինձ ընտրեցին: Մարդկանց թվում է՝ ամեն ինչ շատ հեշտ է անցել, ես պետք է ընտրվեի, շատ խոսակցություններ եմ լսել, որ պապիկիս շնորհիվ եմ ընտրվել, բայց ամեն ինչ արդար է եղել,- ասաց նա և հավելեց, որ դերասանուհի դառնալու ցանկություն միշտ է ունեցել,- Նույնիսկ ուզում էի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ ընդունվել, բայց ծնողներս դեմ էին: Տանը բոլորը գիտեին, որ ես վաղուց այդ երազանքն ունեմ, թատրոնն ու կինոն ինձ շատ են հետաքրքրում: Երբ իմացա քասթինգի մասին, հայրիկիս ասացի՝ գոնե թույլ տուր սրան մասնակցեմ: Նա համաձայնեց, երբ պարզվեց՝ գլխավոր հերոսուհուն եմ մարմնավորելու, մի փոքր «ծանր էր տանում», բայց պապիկս նորմալ ընդունեց լուրը»:



Աիդան նկարահանվել է նաև պատերազմական շրջանում: Նկատեց, որ, ինչպես ամբողջ ազգի, իրենց համար էլ բարդ ժամանակահատված էր: «Ես առաջնագծում հարազատներ չունեի, բայց այս ցավը բոլորինս էր, հիմա էլ բոլորինս է: Հոգեպես ընկճված էինք, տխուր, բայց մեզ ապրելու ու աշխատելու հույս էր տալիս ժողովրդին քաջալերելու զգացումը: Յուրաքանչյուրն այս ընթացքում պետք է իր գործը լիարժեք անի, որպեսզի Հայաստանում կյանքը չկանգնի: Գոնե մի քանի ժամով մարդկանց առօրյայից կտրելն արդեն լավ է: Դրական նամակները շատ են, հեռուստադիտողները նույնիսկ ցանկություն են հայտնում, որ սերիալը շաբաթ և կիրակի օրերին նույնպես ցուցադրվի»,- ընդգծեց նա:




Նյութի աղբյուրը այստեղ :