Սիրուշոն այսօր նշում է 34-ամյակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Սիրուշոն այսօր նշում է 34-ամյակը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Երգչուհի Սիրուշոն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 34 տարին: Սովորաբար երգչուհին չի լուսաբանում, թե ինչպես է տոնել տարեդարձը: Միայն 2017 թվականին, երբ տոնում էր 30-ամյակը, Սիրուշոն հունվարի վերջին մեծ խնջույք կազմակերպեց, որին ներկա էին նրա հայտնի գործընկերները, հարազատներն ու մտերիմները:

Սիրուշոն համարվում է հայկական շոու բիզնեսի ամենավառ երգչուհիներից մեկը, որը մեծ ավանդ ունի հայկական մշակույթի տարածման գործում: Նրա երաժշտական ոճն արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից արտասահմանյան երաժշտության համադրությունը։


2013 թվականի հոկտեմբերին ամերիկյան «W» ամսագիրը Սիրուշոյին ընդգրկեց իր «6 ոչ-ամերիկացի տաղանդներ» ցանկում:

Այս գործելաոճը Սիրուշոն բերեց նաև նորաձևություն՝ հայկական զարդանախշերը ժամանակակից մոտիվներով ներկայացնելով նաև այս ոլորտում:


Սիրուշոն ամուսնացել է 2008 թվականին՝ 21 տարեկանում: Նա և Լևոն Քոչարյանը միասին են դպրոցական տարիներից: 2019 թվականին Սիրուշոյի տարեդարձը շնորհավորելիս Լևոնը գրել էր. «Շնորհակալ եմ 2001-ի ամռանը, որ ինձ կապեց քեզ»:

Զույգը 2 որդի ունի՝ 6-ամյա Ռոբերտն ու 3-ամյա Միքայելը: