Գոհար Ավետիսյանը վարակվել է COVID-19-ով - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գոհար Ավետիսյանը վարակվել է COVID-19-ով




Դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում տեսանյութեր է տեղադրել, որտեղ պատմել է, որ կորոնավիրուսի ախտանիշներ ունի: Նա ցույց է տվել, թե ինչպես է կորոնավիրուսի թեստ անցնում տնային պայմաններում: Գոհարն ասել է, որ ամեն ինչ սկսվել է 10 օր առաջ, նախ՝ կոկորդի ցավ է ունեցել, ապա անքնություն, գրիպ, իսկ հիմա համ և հոտ չի զգում:

Գոհարի թեստի արդյունքը դրական է եղել: Նա ընդգծել է, որ այդ թեստը մաքսիմալ ճիշտ արդյունք ունի և փորձված է իրենց ընտանիքի կողմից: Նա նաև նշել է, որ գնալու է հիվանդանոց՝ հավելյալ ստուգումների:

Դիմահարդարը նկատել է, որ չէր ցանկանա հիվանդանալ հետվիրահատական առաջին ամսում, քանի որ Ամանորին ընդառաջ մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել: