Մահացել Է «Բեւեռլի-Հիլզ 90210» սերիալի դերասան Ջոն Ռայլին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մահացել Է «Բեւեռլի-Հիլզ 90210» սերիալի դերասան Ջոն Ռայլին




84 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջոն Ռայլին, հայտնում է New York Post-ը։

Մահվան պատճառը չի նշվում։

ԱՄՆ-ում Ռայլին առավել հայտնի է «Գլխավոր հոսպիտալ» սերիալում կատարած դերով՝ ամերիկյան ամենաշարունակական սերիալներից մեկը։ Դերասանը հեռուստաշոում խաղացել է 1984-1995թթ., 2008-2013թթ. հայտնվել էպիզոդներում։ Նշվում է, որ Ջոն Ռայլիի հայտնիության պատճառով նմանատիպ անվամբ Ջոն Քրիստոֆեր Ռայլին («Չիկագո», «Նյու Յորքի ավազակախմբերը») ռեժիսորներին խնդրել է շփոթելուց խուսափելու համար ենթագրերում իրեն նշել որպես Ջոն Սի Ռայլի։

Ջոն Ռայլին նկարահանվել է նաեւ «Բեւեռլի Հիլզ 90210», «Կիրք», «Ով է այստեղ գլխավորը», «Դինաստիա» սերիալներում։

Աղբյուրը՝ Lenta.ru