Տյոմը` 29-ամյակի, ծննդյան օրը մայրիկի հետ «կիսելու» եւ անձնականի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տյոմը` 29-ամյակի, ծննդյան օրը մայրիկի հետ «կիսելու» եւ անձնականի մասին




Երգիչ Տյոմը հունվարի 10-ին դարձավ 29 տարեկան: Տյոմն իր ծննդյան օրը «կիսում է» մայրիկի հետ, որը եւս ծնվել է հունվարի 10-ին.

«Մամաս ասում ա` դու իմ ծնունդի օրը իմ նվերը դարձար (ժպտում է), ու ես շատ ուրախ եմ դրա համար, որովհետեւ շատ քիչ են լինում այդպիսի դեպքեր, որ ծնողն ու զավակը նույն օրն են ծնվում: Իրականում շատ երջանիկ մարդ եմ, ու ես միշտ այնպես եմ արել, որ գիշերը 12-ին տանը լինեմ, որ ես մայրիկիս շնորհավորեմ առաջինը, ինքն էլ` ինձ: Այս տարի էլ այդ սովորույթը պահեցինք. ես ու մայրս էինք տանը, լցրինք բաժակներն ու իրար շնորհավորեցինք»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում պատմեց Տյոմը:



Երգիչը նշեց, որ այս տարվա տարեդարձն անցել է սովորական` առանց որեւէ խնջույքի.

«Անցած տարիներին միշտ էլ նշել եմ ծնունդս, անգամ ավելին ասեմ` մեր ընկերների մոտ ավանդույթ է, որ գիշերը 12-ին հավաքվենք ու հոբելյարին շնորհավորենք, բայց այս անգամ զանգահարեցի նրանց ու ասացի` էրեխեք էս տարի ստոպ ենք տալիս, էս տարի, ուղղակի, կգաք հաջորդ օրը մեր տուն, կնստենք սովորական»:

Մեր հետաքրքրասիրությանը, թե ինչ է սիրելին` Էմման, նվիրել տարեդարձին, Տյոմը ժպիտով պատասխանեց.



«Էմմայի կողմից անակնկալներ ստացել եմ, այո, բայց չեմ բարձրաձայնի. մենք առանց ծնունդի էլ միշտ անակնկալների մեջ ենք (ծիծաղում է)»:

Չնայած դժվարություններին` երգիչը շրջապատի ու երկրպագուների կողմից ընկալվում է` որպես միշտ դրական կերպար. ասում է` ուրախ է, որ կարողանում է դրական էներգիա փոխանցել շրջապատին.



Ինչ վերաբերում է նոր տարուց իր ակնկալիքներին` երգիչը նշեց.

«Ես 2021-ի հետ չեմ կապում իմ հույսերը, ես, ուղղակի, ունեմ իղձեր, նպատակներ եւ կոնկրետ պլանավորած մտքեր, որոնք կուզեմ իրագործել: Աստծուց խնդրում եմ, որ այս տարին մեզ հեռու պահի փորձանքներից, որովհետեւ այնքան դժվար է դարձել հանգիստ ապրելը` այս պանդեմիան, անհաշտությունները... Հուսանք` կունենանք լավ տարի, որ մեր նպատակներն ու փոքրիկ ցանկությունները կարողանանք իրագործել»:

Հարցին՝ արդյոք 2021-ին նախատեսո՞ւմ է հարսանիք, Տյոմը պատասխանեց.

«Անձնական կյանքիս փոփոխությունների մասին չեմ խոսի այս պահին, հաստատ հենց նորություն լինի, առաջինը ձեզ եմ ասելու: Այո, Աստված առաջ, այս տարի ունենք ծրագրեր... Հուսանք` ամեն բան կստացվի»: