Ռաֆայել Երանոսյանը կվարի Մաշի և Արմանի նշանադրության արարողությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռաֆայել Երանոսյանը կվարի Մաշի և Արմանի նշանադրության արարողությունը




Armtimes.com-ը գրում է․ Արդեն մի քանի օր է՝ «ֆեյսբուք» սոցիալական ցանցում ակտիվ պտտվում է, ոտքը կորցրած Արման Բեգյանի և Մաշ Թորոսյանի՝ հիվանդանոցում ծանոթության և անսպասելի սիրո պատմությունը։

Մաշ Թորոսյանը հիվանդանոցում խնամելիս է եղել իր վիրավոր եղբորը։ Հարևան հիվանդասենյակում էլ բուժում է ստացել մեկ այլ զինվոր՝ Արման Բեգյանը, ավ նույնպես պատերազմին մասնակցելու ժամանակ կորցրել է ձախ ոտքը:



Արմանն ու Մաշը հենց այդպես էլ ծանոթացել են, սիրահարվել ու այժմ մտադիր են նշանվել։

ֆեյսբուքյան իր էջում Արման Բեգյանին է անդրադարձել նաեւ դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Երանոսյանն Արմանի հետ լուսանկար է հրապարակել Էրեբունի բժշկական կենտրոնից, որին կից նաեւ գրել է․ «Պարզապես գնանք, տեսնենք ու շփվենք մեր հերոսների հետ։ Այսօր Էրեբունի հիվանդանոցում այցելեցինք մեր տղերքին»։

Մեկնաբանություններում Երանոսյանը նաեւ հայտնել է, որ ինքն է վարելու զույգի նշանադրության արարողությունը։

«Հայկական ժամանակը» փորձեց զրուցել Մաշ Թորոսյանի հետ, սակայն նա նշեց, որ շրջանառվող հիմնական լուրից բացի՝ այլ մանրամասներ ասել դեռ չեն ցանկանում։



Վերջինս հայտնեց, որ իրենց պատմությունը լուսաբանելու համար շատերն են դիմել, բայց զույգը նախ պատրաստվում է լրջացնել հարաբերությունները, դրանից հետո՝ նոր խոսել ու հետաքրքրող հարցերին պատասխանել։

Արմանն ու Մաշը դեռ միայն ֆեյսբուքյան էջերում են պաշտոնական հայտարարություն արել՝ այնտեղ ակտիվացնելով «В отношениях» նշանը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում