Դուք կարո՞ղ եք արդյոք գուշակել, թե որ հայտնի դեմքի մանկության լուսանկարն է սա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դուք կարո՞ղ եք արդյոք գուշակել, թե որ հայտնի դեմքի մանկության լուսանկարն է սա




Մանկության տարիների հիշողությունները վերանորոգվում են պատեհ առիթների ժամանակ: Դրանք թանկ մասունքներ են, որոնք տարիների ընթացքում վերաիմաստավորում են մեր կյանքի անցած այս կամ այն շրջափուլը:

Իրենց մանկության երանավետ շրջանները հաճախ են հիշում շատերը՝ երբեմն նաև հրապարակումներ անելով մանկության տարիներից:

Շատերը հանրայնացնում են տարիների վաղեմություն ունեցող մանկության լուսանկարները, որոնցում իրենք մանուկ են:

Նմանօրինակ լուսանկար է համացանցում հայտնվել սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի մանկական արխիվից:


Լուսանկարում երգչուհին դպրոցական հագուկապով է: Նա այնտեղ տարրական դպրոցի սան է:

Այժմ երգչուհին զբաղված է իր երկու հրաշալի բալիկների դաստիարակության ու խնամքի հարցերով:

Նա իր ակտիվության մեծ մասը նվիրում է իր բալիկներին՝ վայելելով նրանց մանկության ամեն մի ակնթարթը:
Նշենք, որ Հասմիկ Կարապետյանն անցնող տարվա գարնանը երկրորդ անգամ էր մայրիկ դարձել: Նա արդեն իսկ մեկ դստրիկ ուներ, իսկ գարնանը նաև տղա բալիկ է ունեցել:

Երգչուհին իր սոցցանցային պատմություններով հաճախ է բալիկների առօրյային վերաբերող հրապարակումներ անում: