Արամեի նոր տեսահոլովակն ու պատերազմի մասին զուգերգը կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արամեի նոր տեսահոլովակն ու պատերազմի մասին զուգերգը կնոջ՝ Աննա Թովմասյանի հետ



Tert.am Life-ը գրում է.

Երգիչ Արամեն, ով այժմ ապրում է Ռուսաստանի Դաշնությունում, երկրպագուների համար նորություններ ունի: Շուտով նա նոր տեսահոլովակ կներկայացնի, բացի այդ, զուգերգ է սպասվում կնոջ` Աննա Թովմասյանի հետ։
Tert.am Life-ի հետ զրույցում նրա պրոդյուսեր Սյոմա Կոդաբաշյանն ասաց, որ նոր՝ «Երազանքս կատարվել է» երգը սիրո մասին է:

«Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Սոս Թադևոսյանն է, ում հետ Արամեն առաջին անգամ է համագործակցում: Երգից մի փոքր հատված տարածվել էր համացանցում, շատ լավ արձագանքի էր արժանացել: Գործիքավորման հեղինակը Նարեկ Գեղամյանն է, ում հետ ևս առաջին անգամ ենք համագործակցում։ Արամեն սիրում է նորություններ և վստահում է նոր մարդկանց՝ հետևելով ամբողջ գործընթացին» ,- ասաց նա:

Սյոման նկատեց, որ տեսահոլավակներում Արամեն հիմնականում ներկայանում է և՛ որպես երգիչ, և՛ դերասան, այլ դերասաններ չեն լինում, որովհետև իր խաղալու պոտենցիալը բավարարում է ռեժիսորներին, սակայն այս անգամ այլ մոտեցում են ցուցաբերել։



«Ուղղակի այս անգամ մեծ տեսահոլովակ չենք նկարահանել: Երգը ժամանակային առումով ավելի երկար պատմություն ունի, քանի որ պատրաստ էր արդեն հոկտեմբերի սկզբին: Պատերազմական իրավիճակով պայմանավորված հոլովակի պատրաստման աշխատանքները հետաձգեցինք։ Ռեժիսորը ես եմ, հոլովակը բաղկացած է տարբեր հարսանիքների իրական կադրերից, որոնք նկարահանել էինք մեկ այլ նախագծի համար: Հոլովակում կան կադրեր նաև Արամեի հարսանիքից» ,- պատմեց նա:


Պրոդյուսերն ընդգծեց, որ ևս մի քանի նոր աշխատանքներ են սպասվում, որոնք հետաձգվել են:

Սյոման նաև հայտնեց, որ Արամեն հանդես կգա զուգերգով կնոջ՝ Աննայի հետ: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։