Աստղագուշակ՝ հունվարի 15-ի համար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Աստղագուշակ՝ հունվարի 15-ի համար




Խոյ
Խոյերին սպասվում է ուժերի ներհոսք: Անհավասարակշիռ Խոյերին դա կարող է դրդել ավելորդ ինքնուրույնության, անխոնջ գործողությունների, չմտածված ռիսկերի: Աստղերը հիշեցնում են, որ այժմ չարժե դուրս գալ ձեզ տրված լիազորությունների շրջանակներից: Ավելի շատ բան կանեք և ավելի ապահով կլինեք, եթե պահպանեք ստորակարգությունը, ժամկետները, օրենքները, ձևականությունները: Արժե հստակ արձագանքել հրամաններին, ժամանակին կատարել ձեր պարտքը:

Ցուլ
Ժամանակն է, որ Ցուլերը բարդ մասնագիտական հնարքը յուրացնելու հերթական քայլը կատարեն, առաջ ընթանան երկարաժամկետ ծրագրի կատարման մեջ: Հաջողության համար կպահանջվեն այնպիսի որակներ, ինչպիսիք են սառնասրտությունը, համարձակությունը, տրված ծրագրից չնահանջելու ունակությունը: Սովորողների և վարպետությունը հղկողների համար կարևոր է տեսությունից անցնել պրակտիկայի, փորձել իրենց ուժերը:

Երկվորյակ
Երկվորյակներն ազատություն կստանան հստակ պայմաններով: Ձեզ պետք կգա պաշտոնական թույլտվություն, չի խանգարի ապահովագրումը: Տրված նորմերի խախտումը հղի է հետևանքներով’ տուգանքից մինչև վեճ և վնասվածք: Չարժե օրենքներն ու ցուցումները շրջանցելու ուղիներ որոնել, թաքնվել արտաքին վերահսկողությունից: Փորձի և համառության առկայության դեպքում կարող եք արհամարհել օրենքները, սակայն ռիսկի պատասխանատվությունը ձեզ վրա կընկնի:

Խեցգետին
Այսօր աստղերը Խեցգետիններին առաջարկում են դինամիկ, երբեմն ռիսկային և կոնֆլիկտային կենսակերպ: Հենց դա կլինի ամենաարդյունավետը, եթե ձեզ թանկ է ժամանակը, և ցանկանում եք ամենակարճ ժամկետում վերելքների հասնել: Փառասեր Խեցգետինները հնարավորություն ունեն կարիերայում առաջխաղացման: Դրա համար լավագույն ուղին նորարարությունների ներմուծմամբ զբաղվելն է կամ աշխատանքի ամենաբարդ հատվածի համար պատասխանատվության ստանձնումը:

Առյուծ
Չնայած բյուրոկրատական քաշքշուկների, տեխնիկական անսարքությունների և մի շարք այլ արգելքների’ Առյուծների համար այս օրերը շատ հաջող են: Չարժե շտապել, սակայն ժամանակն անիմաստ վատնել խորհուրդ չի տրվում: Հիանալի պահ է ձեր անձնական դիրքերի ամրապնդման, յուրօրինակ գաղափարների զարգացման, ապագայի համար մասնագիտական կամ ստեղծագործական հիմքի ձևավորման համար: Հորիզոններն ընդլայնելու արգելք կարող է դառնալ ինքնազգացողությունը:

Կույս
Ավանդական ուղիներն այսօր Կույսերին փակուղի կտանան, փոխարենը նորարարական կամ փորձարարական մոտեցումը թույլ կտա զգալի արդյունքի հասնել: Որպեսզի այն դրական լինի, արժե նախապես հոգ տանել անվտանգության միջոցների մասին: Սա փորձերի և սխալների օր է: Տրամադրությունների և իրադարձությունների փոփոխականությունը կօգնի չկենտրոնանալ տհաճ տպավորությունների վրա և հավաքվել և առաջ շարժվել:

Կշեռք
Ընկերները, գործընկերները, երեխաները, սիրելիներն այսօր Կշեռքների համար հետաքրքիր օր կստեղծեն: Մտերիմ մարդը կարող է ձեզ հիացմունքի առիթ տալ, միևնույն ժամանակ’ անհանգստանալու, նյարդայնանալու պատճառ: Հնարավոր է հին վեճի սրում, պայմաններ կան մրցակցության նոր փուլի համար: Ցանկացած կոնֆլիկտ ավելի լավ է լուծել իրավական դաշտում: Բանակցությունների հաջողությունը կամ խափանումը կախված կլինի դրանց կազմակերպումից:

Կարիճ
Կարիճներին սպասվում է ժամանակացույցի մասնակի փոփոխություն: Չկանխատեսված հանգամանքների պատճառով կարող են վերանայվել օրվա անձնական ծրագրերը: Ինչ-որ մեկը կարող է ձեզանից առաջ ընկնել կամ անպետք ծառայություն ձեզ մատուցել: Կարող են խախտվել որոշ պայմանավորվածություններ: Աստղերը հուշում են, որ այս օրերի անսպասելի դեպքերը մասամբ կանխատեսելի են: Անակնկալների պատճառ կարող է լինել ծրագրված թարմացումը:

Աղեղնավոր
Աղեղնավորների համար ապահովված է հաջողությունը’ խոշոր խոչըդնոտներ հաղթահարելու պատրաստականության դեպքում: Օրվա ընդհանուր միտումները ձեր օգտին են: Հիմնական մարտավարությունը կարելի է ընտրել հանգիստ սպասումը, գիտակցված անգործությունը: Սակայն դեպքերի և ռեսուրսների մի մասը ձեզ հաշվետու չեն լինի, իսկ որոշ մարդկանց պահվածքը կարող է անկանխատեսելի լինել, ինչը կարող է կարճաժամկետ վեճեր և թյուրիմացություններ առաջացնել:

Այծեղջյուր
Այծեղջյուրները ստիպված կլինեն համակերպվել մի շարք դեպքերի անկառավարելիության հետ: Չկանխատեսված շրջադարձներ հնարավոր են ընկերների հետ շփման մեջ, տանը, կարճաժամկետ ծրագրերում: Որոշ իրադարձություններ կունենան անխուսափելի, ճակատագրական բնույթ: Զայրույթի փոխարեն արժե ստոիցիզմ, իմաստնություն դրսևորել, քանզի ճակատագիրը փորձությունների միջոցով հեշտացնում է բարդ առաջադրանքները:

Ջրհոս
Օրվա իրադարձություններն ազդակ են տալիս ձեր ծրագրի հետագա առաջընթացին: Խթանիչի դեր կարող է խաղալ սենսացիոն նորությունը, անհրաժեշտ մարդու հայտնությունը կամ վերադարձը, անհրաժեշտ արտաքին պայմանների ձևավորումը: Հնարավոր է համակերպվեք անխուսափելի ճշմարտության հետ, ինչը վերջ կդնի ձեր որոնումներին: Բացառված չէ երկար սպասված բացահայտումը: Անսպասելի դեպքերը կարող են ստիպել կիսատ թողնել աշխատանքը կամ մտորումները:

Ձկներ
Պատահականության շնորհիվ Ձկները կարող են անսպասելիորեն մոտենալ նպատակակետին: Սակայն գործել անհրաժեշտ է արագ. ոչ բավարար լավ արձագանքը կհանգեցնի հնարավորության կորստյան: Կարող եք հնարավորություն ստանալ ցուցադրելու ձեր տաղանդները, ցանկալի և կարևոր բան ձեռք բերելու: Եթե ժամանակը բաց եք թողել, չարժե զղջալ, քանզի այսօրվա ցանկացած քայլում արկածախնդրության մեծ չափաբաժին կա: Այսօր չարժե կարևոր գործեր սկսել: