Ինչպես ընտրել օգտակար դիետա - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչպես ընտրել օգտակար դիետա




Աշխարհում աստղերի չափ դիետաներ կան: Ինչ պետք է ուտել, ինչ պետք չէ ուտել: Խորհուրդների բազմազանության մեջ ինչպես որոշել, որն է օգտակար դիետան: Դեռ բոլորովին վերջերս մասնագետների մեծամասնությունը համարում էր, որ միայն սննդակարգի խիստ սահմանափակումները կարող են օգնել մարդուն: Այսօր մոտեցումն էապես փոխվել է, որի պատճառները մարդու օրգանիզմի առանձնահատկությունների ավելի լուրջ հետազոտություններն են: Այժմ նիհարելու համար լիարժեք սնվել է պետք: Այդ հարցում կօգնի սննդամթերքը, որը պետք է ցանկացած մարդու ճաշացանկում առկա լինի:

Օգտգակար մթերքներ

• Հատապտուղներ, որոնց բաղադրության մեջ կան մեծ թվով հակաօքսիդանտներ ու անտոցիան, որոնք դանդաղեցնում են ծերացման գործընթացը:

• Ընդեղեն, որը ռեկորդակիր է սպիտակուցների ու մանրաթելերի պարունակությամբ: Ընդեղենը հաճախ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների ու դիաբետի դեպքում են օգտակար: Այսինքն լոբիով նիհարելը օգտակար է նույնիսկ առողջական խնդիրներ ունենալու դեպքում:

• Ընկույզներ, որոնք մեծ թվով ճարպեր, հանքանյութեր ու սպիտակուցներ են պարունակում, որոնք օգտակար են սրտի, շաքարային դիաբետի, անեմիայի հիվանդությունների դեպքում, տեսողության համար:

• Մրգերն ու բանջարեղենը օրգանիզմը մաքրում են ավելորդ նյութերից, կարգավորում են ճնշումը:

• Ծովամթերքները կարգավորում են վահանաձեւ գեղձի աշխատանքը, որը կարգավորում է մարդու քաշը:

• Հավի կամ լորի ձու, որը նոր բջիջներ է ստեղծում ու քայքայում է ճարպերը:

• Կաթն ու կաթնամթերքը օրգանիզմն ապահովում են անհրաժեշտ է քանակությամբ կալցիումով:

• Հացաբուլկեղենը ու կոշտ ալյուրից պատրաստված մթերքն օգտակար են շաքարի ավել պարունակության դեպքում, սրտի տարբեր հիվանդությունների ժաման:

Օգտակար դիետա

Ինչպիսին պետք է պրակտիկայում լինի օգտակար դիետան. երկու օրվա դիետա

Առաջին օր

• Նախաճաշ. եփած ձու, կոշտ ալյուրից բուլկի, թեյ:

• Երկրորդ նախաճաշ. խնձոր, նարինջ կամ ցանկացած տեսակի միրգ 200 գրամ չափով:

• Ճաշ. Տապակած ձուկ լոլիկով ու վարունգով, մեկ կտոր սեւ հաց:

• Ընթրիք. Ճարպազերծված կաթնաշոռ կնաչիով, ընկույզով ու համեմունքներով, բանջարեղենից աղցան

• Երկրորդ ընթրիք. Մեկ բաժակ կեֆիր կամ այլ տեսակի ըմպելի կաթնամթերք:

Երկրորդ օր

• Նախաճաշ. Կոշտ ալյուրից հացով բրդուճ մուրաբայով, թույլ սուրճ կամ թեյ:

• Երկրորդ նախաճաշ. 200 գրամ միրգ:

• Ճաշ. Բանջարեղենով ապուր կամ պահքի բորշչ, 2 կտոր հաց:

• Ընթրիք. եփած թռչնամիս ու բանջարեղենով ուտեստ, թարմ բանջարեղեն:

• Երկրորդ ընթրիք. նարինջ կամ խնձոր: